Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

գլ.jp

Կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է, քաղաքում ապահովության առումով խնդիր չկա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինստագրամ»-իր իր էջում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:

«Այն կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է: Դա Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի կրակն է: Եթե բնակվում եք Գլենդել քաղաքում, ապա որևէ պատճառ չկա մտահոգվելու ձեր ապահովության համար»,-ասել է Ասատրյանը:

Նա հավելել է, որ քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների կենտրոնը 2-րդ մակարդակից դարձրել են 3-րդ մակարդակ, որովհետև շատ ավելի լավ վիճակում են: Փոփոխության դեպքում քաղաքապետարանը տեղյակ կպահի: 

Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները նահանգի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ, այրվել են բազմաթիվ տներ: 

--00—ԼՀ