ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետևյալը.
«Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ և քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական և արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, և ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։
Հայ Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետևաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)։
--00—ՄՀ