ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մինչ օրս ընդհանուր առմամաբ հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, ըստ նախնական տվյալների, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:
--00—ԼՄ