Շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով. ԱԳ նախարարն` իր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

«Ինչպես տեսնում եք՝ ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով: Խնդրում եմ՝ ավելի լուրջ հարցեր տվեք»: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին:

Նշենք, որ տելեգրամյան որոշ ալիքներով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԳ նախարար Արա Այվազյանն առաջիկայում կլքի պաշտոնը, և որ նա արդեն ազատման դիմում է գրել:

--00--ԱԹ