ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Վրաստանը սահմանը բացեց ՀՀ-ի ու այլ հարևանների համար տարածաշրջանում: Կբացվեն օդային ճանապարհները Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի համար: Ցամաքային ճանապարհները դեռևս փակ են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Այս մասին որոշում կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը:
Ինչ վերաբերում է պահանջներին, մարտի մեկից օդային սահմանով անցնել թույլատրելի կլինի PCR բացասական թեստ ներկայացնելու դեպքում:
--00--ԱԹ