ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին: Օնիկ Գասպարյանի հայտարարությանն են միացել ոստիկանության պահեստազորի սպա Նվեր Ասրյանը և Սերյոժա Ղարիբյանը:
«Ես՝ Նվեր Ֆեդյայի Ասրյանս, հանդիսանալով ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի նախկին հրամանատար, ոստիկանության պահեստազորի սպա, միշտ եղել եմ հայրենիքիս կողքին և իմ պատրաստականությունս եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին»։
Սերյոժա Ղարիբյանի հայտարարությունը՝ ստորև.
«Ես՝ Սերյոժա Ղարիբյանս, հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:
Պարո՛ն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին »:
--00—ԼՄ