ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Վրաստանի Գորի քաղաքում հարձակվել են Միխաիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ Հարձակման մեղադրանքով բերման է ենթարկվել 2 մարդ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները վնասել են կուսակցության գրասենյակի ապակիները: Նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում:
--0--ԿԿ