ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՊՏՀ-ի «պարզաբանումը» բանակից ապօրինաբար ազատվելու գործով։
ՀՊՏՀ-ն, բնականաբար, չի կարողացել ոչինչ պարզաբանել և դրա փոխարեն ստիպված է եղել ակամա ամրագրել 2 կոպտագույն օրինախախտումներ, որոնց միջոցով օտարաբնակ քաղաքացուն արհեստականորեն դարձրել են համալսարանի դասախոս, և այդ հիմքով վերջինս 2 շաբաթ անց ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել:
Մասնավորապես ասվում է.
1. «Համաձայն կանոնակարգի, ՄՐՑՈւՅԹԻ ԱՐԴՅՈւՆՔՈւՄ թափուր մնացած դասաժամերը...»:
Մրցույթ չի եղել, բայց մարդիկ մրցույթի արդյունքում թափուր մնացած դասաժամերի մասին նորմն են վկայակոչում՝ որպես արդարացման փորձ: Խոսքերն ավելորդ են, հանճարեղ է...
2. «Նրա հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր»: Գիտամանկավարժական կազմի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման դեպքերը բացառելու նպատակով «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը բառացի սահմանում է.
«Գիտամանկավարժական կազմի ԲՈԼՈՐ թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ պայմանագրի», բայց մարդիկ ԾՄՊ են կնքում: Առանց մեկնաբանությունների...
Ժամանակն է հասկանալու, որ այսքան բացահայտ կեղծիքները առաջ տանելու զավեշտալի փորձերը միայն ծանրացնում են դրանց հետևանքները»:
--00--ԱՀ