Բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, վերջինս գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

տտտ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Սիմոնյանը և Մելիք Մելքոնյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ