Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրին, զոհեր կան. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ֆֆ.j

Ուկրաինական զինուժը կասետային զինամթերքով և ականապատման հեռահար համակարգերով հարված են հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքին։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Ուկրաինացի ահաբեկիչները գնդակոծել են Ալյոշկին։Այսպահինհայտնի է երեք խաղաղ բնակչի մահվան մասին։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Քաղաքացիական բնակչության համար վտանգը դեռ պահպանվում է. քաղաքը պատված է չպայթած զինամթերքով»,- գրել է Սալդոն Telegram-ում։

Մարզպետը բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից, պատսպարվել ապաստարաններում: Ձեռնարկվում են ականազերծման միջոցառումներ։

--00—ԼՀ