ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Նախագահականի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից, բախում սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները նախագահականի մոտ բողոքի ակցիան են անում, քանի որ ՀՀ վարչապետ քիչ առաջ ժամանել է նախագահական Արմեն Սարգսյանի հետ հանդիպման: Ցուցարարները փորձել են փակել մուտքը, սակայն Փաշինյանին հաջողվել է շարասյունով նախագահական մտել:
--00—ԼՄ