Արա Աբրահամյանն ակտիվ մասնակցություն կունենա արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը:

Աբրահամյանը հայտարարել է, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունի քաղաքական ուժերի հետ և առաջիկայում բոլոր մանրամասները կներկայացնի, այդ թվում` ծրագիրն ու ֆինանսավորման աղբյուրները: 

Վերջինիս խոսքով` այս ծրագրի իրականացման պարագայում ՀՀ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով դրական փոփոխություններ կզգան:

Նա նաև կոչ է արել կայանալիք ընտրություններին չքվեարկել Փաշինյանի օգտին:

--00--ԱԹ