ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:
Արդյունքում`
✅ Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին
✅Կկառուցվի նոր մասնաշենք
✅ Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը
✅ Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
✅ Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
✅ Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ
✅ Կբացվի մանկական բաժանմունք
--00--ԱԹ