ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն համոզմանն է, որ իշխանությունը չի կարողանում գերիների վերադարձի հարց լուծել: 24News-ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հաճախ է ասել, որ միջազգային հարթակներում մեր իշխանություններին լուրջ չեն ընկալում, հետևաբար արտաքին բանակցողը պետք է փոխվի:
Անդրադառնալով իշխանության այն մեղադրանքներին, որ գերիների վերադարձը ձգձգվում է նաև ընդդիմության պատճառով, Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ ապիկար ու իմպոտենտ իշխանությունը որևէ հարցում իրեն մեղավոր չի՞ ուզում համարել: Հայաստանում ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանը գուցե աջակցի ՀՀ իշխանություններին ու վերադարձնի գերիներին: Եթե անգամ այդպես լինի, ոչինչ, միայն թե գերիները վերադառնան»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ