ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունները ևս մեկ անգամ իրավիճակը սրելու առիթ կդառնան։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Ըստ պատգամավորի՝ իշխանությունը սպիտակ քարոզչություն չի կարողանալու անցկացնել, դաշտը նորից բաժանվելու է սևերի-սպիտակների, ամեն ինչ ուղղվելու է դեպի նախկիններ։ Սիմոնյանը նշում է, որ հետքայլ անելու տեղ ունի միայն իշխանութունը, բայց հանդիպումները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին։
Պատգամավորը նկատել է, որ «Իմ քայլը» դեռևս հնարավորություն ունի փոխելու վարչապետին՝ առաջարկելով իրենց թեկնածուին, ում հետ կարել է բանակցել։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ