ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ իշխանությունը երկրի կարևորագույն խնդիրները թողած՝ հարաբերություններ է պարզում, թե ով է ճիշտ, ով՝ սխալ:
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա ասաց, որ կառավարությունը, փոխանակ եղածը վերականգնելու, տնտեսական հրաշքներից է խոսում: Պատգամավորն ահազանգում է՝ եթե կարևորագույն հարցերն այսօր չլուծվեն, ապա որպես ազգ ու պետություն, ապագա չենք ունենալու:
«Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, ջրի վրա գրագրություն անելով է զբաղված, այնինչ պետականության մասով լուրջ վտանգներ կան, պետական ինստիտուտների աշխատանքում խնդիրներ կան և այլն»,- ընդգծեց Սիմոնյանը:
Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ պատերազմի օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի ընդունել իրեն ու ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասաց. «Պետական կառավարման, պետության համար օրհասական պահերին ամբիցիաները պետք է մի կողմ դնել: Ժողովրդական խոսք է, չէ՞, «մի խեքլը լավը է, երկուսը՝ ավելի»: Բայց տեսանք, որ հենց պատերազմի օրերին ամբիցիաների պատճառով իշխանությունը չհանդիպեց երեք նախագահների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ