ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ապրիլի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ժամանած բժիշկներն արձանագրել են Ռ. Ծատուրյանի մահը։
--0--ԿԿ