ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի համար ընկալելի չէ այն տեսակետը, թե գնաճի պատճառը պատերազմն է։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ սահմանները բացվելուն ու մրցակցային դաշտ ձևավորվելուն պես մի շարք ապրանքներ կէժանանան։
Խոսելով թուրքական որոշ ապրանքների ներմուծման արգելքից, որ ուժի մեջ էր մտել մոտ կես տարի առաջ, Մանուկյանը նկատեց. «Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, ինչպես և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է ասել, ըստ երևույթին, կհետաձգվի ևս կես տարով»։
Մանրամասները՝ տեսանյութում։