Ալիևն անցում է կատարում ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

դդ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանի ղեկավարությունը նոր թափ է պատրաստվում հաղորդել գաղափարական բլոկադայի քաղաքականությանը։ Նախորդիվ փակվեցին տարբեր միջազգային լրատվամիջոցների մասնաճյուղեր, հիմա հերթն արդեն միջազգային կազմակերպություններինն է։ Իմ տպավորությամբ, Ալիևն անցում է կատարում ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ․․․»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ ադրբեջանական կառավարական լրատվամիջոցների` Բաքվում պատրաստվում են արգելել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի (UNHCR) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը:
 

--00—ՍՊ