Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ՍՍ

 

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում, առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործում:

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրանց և նրանց դիվանագիտական ճանապարհի անբաժան ուղեկիցը հանդիպսացող ընտանիքների անդամներին:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:

Նախարար Միրզոյանի կողմից մի քանի դիվանագետի շնորհվել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ:

 

--00—ՍՊ