ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին, հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը:
Մարտի 3-ին Ժնեւում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն:
Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Թյիրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:
--00—ՍՊ