ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Վրաստանը երկարաձգել է Ռուսաստանից ալյուրի, գարու և թեփի ներկրման մաքսատուրքը մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։ Որոշման համաձայն՝ 200 կգ-ից ավելի ցորենի ալյուր ներկրելու դեպքում այն կկազմի 0,3 լարի մեկ կիլոգրամի համար կամ 300 լարի (107 դոլար) մեկ տոննայի համար:
Նախկինում գինը կազմում էր 0,25 լարի 1 կգ-ի համար կամ 250 լարի (90 դոլար) մեկ տոննայի համար։ Գարու և թեփի մաքսատուրքը կրկնապատկվել է՝ կիլոգրամի համար 0,1-ից մինչեւ 0,2 լարի, այսինքն՝ տոննայի համար մինչեւ 200 լարի (72 դոլար):
Տուրքը երկրում մտցվել է 2023 թվականի հունիսի 12-ին և այդ ժամանակից ի վեր բազմիցս երկարացվել է։
--00—ՍՊ