ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Սան Մարինոյում ընթացող աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել: Հայ մարզիկները 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել, գրում է armsport.am-ը։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Էլադա Ալավերդյանը (800m – 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000m – 8:14:46) և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը (Long Jump – 7m42):
Բրոնզե մեդալները նվաճել են Ռազմիկ Մկրտչյանը (200m – 21.59s – PB) և Արտակ Համբարձումյանը (Long Jump – 7m39):
--00—ԼՄ