ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 16.06-ին այցելել է Վանաձոր, որտեղ անցկացվել է նախընտրական հավաք։ Հավաքին ելույթ են ունեցել Դաշինքը ներկայացնող Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արշակ Սադոյանը, Գևորգ Մանուկյանը և Խաչիկ Մանուկյանը։
Ընտրողներին ներկայացվել են «Ազատ Հայրենիք»-ի ծրագրային նպատակները և Հայաստանի առջև ծառացած ծանրագույն խնդիրների հաղթահարման ուղիները։ Այս մասին հայտնում է «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունը։