ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է արձանագրությունում:
--00—ՄՀ