ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Հուլիսի 7-ին Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հրազենային մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարձակման հետևանքով վիրավորվել է երկրի առաջին տիկինը։ Ըստ լուրերի՝ հարձակվողները եղել են իսպանախոս։
--00--ԿԿ