ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
2021 թ. ապրիլի 22-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում մեկնարկել է 10 մասնաշենքից բաղկացած բնակարանային համալիրի կառուցումը: Բնակարանները նախատեսված են Շուշիից և Հադրութից տեղահանված 153 ընտանիքի համար: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Բնակարանները կհանձնվեն շահառուներին 2021 թ. ավարտին: Շինարարության հաշվարկված արժեքը կազմում է 8,970,000 դոլար:
Տեսանյութը՝ այստեղ։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հաստատել է բնակարանային ապահովման ծրագիրը, ըստ որի նախանշվում է 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
--00—ԼՄ