ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացման նպատակով հուլիսի 16-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանի ղեկավարությամբ նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Հրամկազմը ստուգել է նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
--00—ԼՄ