ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:
Լեգենդար դուդուկահարի հրաժեշտի արարողությանը մասնակցում էին մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչներ, հարազատներ: Ներկա է գտնվել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ:
Ջիվան Գասպարյանի մարմինը Արամ Խաչատրյանի համերգասրահից դուրս բերեցին ծափերի ներքո:
Մեծանուն արտիստի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
--0--ԿԿ