ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների 59 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը։ Այս մասին գրել է Armsport.am-ը։
Հայ մարզուհին պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 90 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 95 կգ-անոց ծանրաձողը, այնուհետև չկարողացավ բարձրացնել 97 կգ կշիռ ունեցող ծանրաձողն ու 95 կգ արդյունքով վարժությունում գրավեց 4-րդ տեղը:
Հրում վարժությունում Յալյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 110 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ և երրորդ փորձով չկարողացավ գլխավերևում պահել 115 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում ցույց տվեց 205 կգ արդունք:
--00—ՄՀ