Covid-ի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

դիմակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են

Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»։

--00--ԱԹ