Երեկ ՀՀ-ում դիտված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևէ գրանցված արժեքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1725099083

Արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված արժեքները։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Այսպիսով, մարտի 13-ին գրանցվել են հետևյալ առավելագույն ջերմաստիճանները՝

Բագրատաշեն – 26.5°C (2023 թ․՝ 22.0°C)

Օձուն– 23.5°C (2023 թ․՝ 18.8°C)

Վանաձոր – 18.8°C (2023 թ․՝ 18.1°C)

Ստեփանավան – 20.2°C (2010 թ․՝ 18.4°C)

Տաշիր – 19.7°C (2010 թ․՝ 17.0°C)

Ամասիա – 12.6°C (1936 թ․՝ 9.7°C)

Աշոցք – 10.0°C (2023 թ․՝ 8.0°C)

Ճամբարակ – 17.0°C (1944 թ․՝ 14.1°C)

Մասրիկ – 14.5°C (2010 թ․՝ 14.0°C)

Հրազդան – 15.0°C (2023 թ․՝ 14.0°C)

Արմավիր – 22.0°C (2010 թ․՝ 21.8°C)

Արարատ – 23.0°C (2023 թ․՝ 22.6°C)

Ջերմուկ – 12.5°C (2023 թ․՝ 12.0°C)

Կապան – 26.1°C (1944 թ․՝ 25.8°C)

Սիսիան – 18.2°C (2023 թ․՝ 17.3°C)

Նախորդ տարիների համեմատ այս տարվա ջերմաստիճանները զգալիորեն բարձր են՝ արտահայտելով տաք օդային ալիքների ազդեցությունը:

--00—ՅՄ