ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Առողջապահության նախարարությունը հստակություն է մտցրել պատվաստման և ԵՄ -ում հայկական պատվաստումների վկայականների ճանաչման գործընթացներում։
Նախարարությունն այժմ աշխատում է Եվրոպական միությունում ներքին պատվաստումների սերտիֆիկատների ճանաչման ուղղությամբ: Այս մասին SputnikArmenia-ի հարցմանն ի պատասխան ասել են նախարարությունից։
ԱՆ-ից նշել են, որ ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերի ներկրմանը, ապա Pfizer- ը գնումների շուրջ բանակցություններ են վարվում, իսկ Moderna-ի վերաբերյալ՝ քննարկվում է ձեռքբերման հնարավորությունը:
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ Հայաստանում կրկնակլի պատվաստում դեռևս չի իրականացնի։
--00—ՄՀ