ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ հանդիպումը:
Իտալական մամուլը հայտնում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» սեպտեմբերի 17-ի մարզմանը, քանի որ նրա մոտ մկանային գերհոգնածություն է:
Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը թե ոչ, պարզ կդառնա այսօր։
--00—ՄՀ