ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել Է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբարտ 29-ին այդ մասին հաղորդել Է The Hill թերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ թալիբներն այդ առաջարկությունն արել են Մակքենզիի եւ շարժման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կայացել Է օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում: Գեներալը հրաժարվել Է առաջակությունից, քանի որ համապահասխան հրահանգներ չի ստացել: Բացի դանից, ԱՄՆ-ը «միջոցներ չունի նման գործողություն իրանականցնելու համար»:
Օգոստոսին Associated Press գործակալությունը հայտնել Է, որ Մակքենզին օգոստոսի 15-ին Դոհայում շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնության Է եկել Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման գործընթացին թալիբների չմիջամտելու շուրջը։
--00—ՄՀ