ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին:
Որոշման մեջ նշվում է․
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Հոկտեմբերի 1-ին Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը տեղեկացրել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները և այլ աշխատանքի է անցնում:
--00—ԼՄ