ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությանը, որով ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ էր անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից
«1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում եմ փակված»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
--00--ԱԹ