ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում, համայնքի ղեկավարի ընտրության հարցը։
Նիստի ժամանակ կքննարկվեն նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը, համայնքի ղեկավարի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցերը, հանձնաժողովների կազմավորումը, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրումը և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանումը։
--0--ԿԿ