Աբովյանում հիմնանորոգվել և ասֆալտապատվել են գլխավոր ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ՏԿԵՆ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետի և Աբովյան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին:

Երկու ծրագրի ընդհանուր բյուջեն արժեցել է 654.627.050 դրամ:

Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Դրանց մի մասն արդեն ավարտվել են, մի մասը՝ ընթացքի մեջ են:

--00--ԱԹ