ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ այսօր՝ ժամը 24.00-ից, Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը նույնպես մաքսակետեր կստեղծի։
«Ադրբեջանը Հայստանին հայտնել է, որ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Ի պատասխան Հայաստանը նույնպես իրականացնելու է սահմանային վերահսկողություն՝ տեղադրելով մաքսակետեր», - հայտնել է Գրիգորյանը։
--00--ԱՀ