ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24 News
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։
Ըստ աղբյուրի՝ սՍակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։
--00--ԱՀ