Մետրոյի կայարանի մոտից բերման ենթարկված Վահագն Չախալյանի նկատմամբ ուզում են քրհետապնդում իրականացնել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

Զոհրաբյան

Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:

«ՀՀ ոստիկանություն  և ՀՀ Գլխավոր Դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:

Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»,- գրել է Զոհրաբյանը:

--00—ՄՀ