ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ խաղաղապահ զորակազմն ապահովել է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ներկա պահին անվտանգության ապահովմամբ արդեն վերականգնվել է 10 կմ ճանապարհահատված, կողմերի սահմանազատման գծի երկայնքով: