Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

dd

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-10-ում՝ համաձայն Numbeo-ի՝ 2025 թվականի անվտանգության ինդեքսի: Հանրապետությունը 77,9 միավորով 8-րդ տեղում է (նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել էր նույն հորիզոնականը)՝ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: 

Այսպես, Վրաստանը 21-րդ տեղում է (73,7 միավոր), Ադրբեջանը՝ 33-րդ (68,2 միավոր), Ռուսաստանը՝ 51-րդ (61,3 միավոր), Թուրքիան՝ 57-րդ (58,8 միավոր), Իրանը՝ 93-րդ (49,5 միավոր): 

Վարկանիշի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Անդորրան (84,7 միավոր), ԱՄԷ-ն (84,5 միավոր), Կատարը (84,2), Թայվանը (82,9 միավոր), Օմանը (81,7 միավոր), Մեն կղզին (79 միավոր), Հոնկոնգը (78,5 միավոր): 

Լավագույն տասնյակը եզրափակում են Սինգապուրը (77,4 միավոր) և Ճապոնիան (77,1 միավոր): Ցուցակի հետնապահներն են Հաիթին (145-րդ տեղ), Պապուա Նոր Գվինեան (146-րդ տեղ) և Վենեսուելան (147-րդ տեղ):
 

 Վարկանիշում ներառված են միայն 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցող երկրներն ու տարածքները։


 

--00—ՍՊ