ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարևոր ծառայությունն է մատուցում Ալիևին․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ս

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիեւին։

Դրանով նա օգնում է Ալիեւին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։

Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ 
Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչեւ «օկուպացիա»։

Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաեւ «ահաբեկչության» մեջ։

Սրանով Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից…»։ 


 

--00—ՍՊ