Իսրայելի ծավալապաշտկան քաղաքականությունը տարածաշրջանային սպառնալիք է ներկայացնում․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

դ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իսրայելի ծավալապաշտկան քաղաքականությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային սպառնալիք է ներկայացնում

«Այս հարցը միայն Թուրքիայի խնդիրը չէ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆիդանը: «Մենք դիմակայելու և հաղթահարելու ենք Իսրայելի կողմից ստեղծվող գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները՝ մեր տարածաշրջանային դաշնակիցների, գլոբալ խաղացողների և գործընկերների հետ միասին», - հավելել է նա: 

Թուրք նախարարի խոսքով՝ Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները զսպվում են միջազգային խաղացողների կողմից, որոնք ավելի շատ շահագրգռված են Իսրայելի համար ժամանակ շահելու հարցում, քան պատերազմի համար լուծում գտնելու հարցում։ 
 

--00—ՍՊ