ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24 News
Դեկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 405 դեպք, որոնցից 324 834-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8309 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 13 116 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 290 նոր դեպք: Ունենք 1232 առողջացած, 21 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7788 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1474 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 23 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 440 627 թեստավորում:
--00--ԱՀ