ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Երեքշաբթի առավոտյան ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չվացուցակներին:
Տեղեկության համաձայն՝ «Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:
Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ: Ձյան շերտի հաստությունը հասել է 30 սմ-ի։
--00—ՄՀ