ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24 News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին: Այս մասին ասվում է Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։
«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,-նշվում է կարգադրությունում։
ԱԺ նախագահի պաշտոնավարման 5 ամսվա ընթացքում սա պարգևատրման երկրորդ կարգադրությունն է:
--00—ՄՀ