Արման Անտոնյանի դեմ մահափորձն էլ շահարկեցին՝ պատասխանատվությունը փաթաթելով Մարությանի վզին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

երիցյան

Թիմակցի նկատմամբ մահափորձը օգտագործելը քաղաքական միավորներ շահելու համար այն կարմիր գիծն էր, որն անցնել չէր կարելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մանդատից հրաժարված Գրիգոր Երիցյանը:

«Հերթական մանիպուլյացիան. իսկ ո՞ւր էր Մարությանը նոյեմբերի 9-ին, երբ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա, ինչո՞ւ թիմի կողքին չէր:

Դե, որովհետև նոյեմբերի 9-ին ԼՂ Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկում էր:

Թիմակցի նկատմամբ մահափորձը օգտագործելը քաղաքական միավորներ շահելու համար այն կարմիր գիծն էր, որն անցնել չէր կարելի:

Բայց չէ ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձն էլ շահարկեցին՝ դրա պատասխանատվությունը փաթաթելով Մարությանի վզին»,- նշել է նա:

--00--ԱԹ